Սեբաստացու օրեր. Գրքի տոն

Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահ

Մասնակցել ենք գրքի տոնին և շատ հետաքրքիր գրքեր ենք ձեռք  բերել:

Պատումներին կարող ես ծանոթանալ սովորողների բլոգներում

  1. Մարիամ Արշակյան
  2. Ալեն Սարգսյան
  3. Էրիկ Աղախանյան
  4. Մարիա Քոչարյան
  5. Ալիսա Խաչատրյան
  6. Գրիգոր Գրիգորյան
  7. Գագիկ Ներսեսյան
  8. Հրայր Սեմիրջյան
  9. Նարե Կարապետյան
  10. Վահագ Սերոբյան
  11. Գայանե Բադեյան
  12. Հրանտ Խաչատրյան
  13. Վիկտորիա Գիգոլյան
  14. Դավիթ Սարգսյան
  15. Կարինե Գյուլումյան
  16. Սևադա Սարգսյան
Реклама
Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Սեբաստացու օրեր. 14,11

9:00-9:15  Տոնական ընդհանուր պարապմունք

9:20-10:05 Ընտրությամբ գործունեություն

10:10-10:55 Երգ

11:00-11:45-Մայրենի

11:50-12:35  աշխատանք բլոգներում

12:35-12:50 Ընդմիջում

12:35-13:35 Հեծանվավարություն

Մայրենի

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի <<Փոքրիկ Իշխանը>>

  • Ընթերցել 3-րդ մասը, քննարկել

Աշխատանք բլոգում

  • Ինչպես դարձա Սեբաստացի

 

 

 

Рубрика: Без рубрики, Շաբաթվա նախագիծ | Оставить комментарий

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Փոքրիկ Իշխանը

%d6%83%d5%ab%d5%b2%d5%b2%d5%b2%d5%b2

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ-ողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:
Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:
– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:

Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը:

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:
Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

Рубрика: Без рубрики | Оставить комментарий

Շաբաթվա գործունեության ծրագիր 07-11.11

Մայրենի Ս. Զորյան <<Ճանապարհորդ Ջեկոն>>

  1. Գրական ստեղծագործության ընթերցում
  2. Ստեղծագործության քննարկում, վերլուծում
  3. Կատարել ստեղծագործական, երևակայական աշխատանքներ՝ հորինել ավարտ,փոխել ընթացքը:
  4. paint- ծրագրով նկարել հեքիաթը

Աշխատանք գիրք-տետրում

Մաթեմատիկա

  • Կլոր տասնյակների բազմապատկում և բաժանում
  • Հեքիաթ խնդիրների հորինում
  • Տրամաբանական խնդիրների լուծում
  • Ինքնաստուգում

Ես և շրջակա

  • Մեր զգայարանները
  • Ով է ղեկավարում մեզ

Բլոգի սպասարկում

 

 

Рубрика: Без рубрики, Շաբաթվա նախագիծ | Оставить комментарий

Աշնանային կոլաժ

Эта галерея содержит 7 фотографий.

Галерея | Оставить комментарий

Թթուդրիկ

Մեծ ոգևորությամբ դրեցինք մեր թթուն ու այդպիսի ոգևորությամբ էլ սպասում ենք Սեբաստացու օրերին, որ համտեսենք:

Рубрика: Без рубрики, Սեբաստացու օրեր. Ամփոփում | Оставить комментарий

Թթու հանելուկներ և ասելուկներ

Эта галерея содержит 10 фотографий.

Галерея | Оставить комментарий