Ծննդյան ծես. նախագիծ

«Մանկան ծննդյան ուրախություն» երաժշտական ծրագիր

  • Միասնակն երգ «Հոպ թռի»
  • Միասնական խաղերգ- «Կոտ ու կես»
  • Միասնական երգ- «Սար սար»
  • Օրհնանքներ ՝
    Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:
    Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի:
    Ոտքդ քարին չդիպչի, երկար արև քեզ:
  • Միասնական խաղ-թռնոցիներ.
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի.
    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
    Չամիչ ուտելեն կուգա,Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
    Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  • Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
  • Միասնական պարեր՝« Բուլուլ», «Յալլի», «Թաշկինակներով պար»

«Մանկան ծննդյան ուրախության» մարզական նախագիծ

  • Գլուխկոնծիների շքերթ,
  • ռոդարիական մարզական խաղեր

Խաղեր`

  1. Բաժանվել երկու խմբի։ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
  2. Բաժանվում են երկու խմբի:Կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած փուչիկը պայթեցնել:
  3. Գլուխկոնծի  Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի տալիս, այնուհետև անցնում օղակի միջով , վերցնում տորթ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչը և հանձնում իր խմբի խոհարարինՎազքով ետ վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին:
  4. Մասնակիցները բաժանվում են երկու շարքի, նստում են իրար հետևից: Առաջինները գնդակն իրենց գլխի վրայից փոխանցում են հետևի կանգնածին և արագ տեղափոխվում շարքի վերջ: Հաղթում է առաջինը ավարտած շարքը:
  5. Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու և ասում ծննդյան բարեմաղթանքներ: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Մարզագույք` մարզական գորգ, օղակներ, գնդակներ

Տեխնոլոգիա-խոհանոց

  1. Օր I-ին . Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք: Խմբասենյակի տոնական զարդարանք(սաների նկարներ, ծննդյան ծառի զարդարում, ծննդյան շրջանակների պատրաստում)
  2. Օր II-րդ .Այլընտրանքային տարոսիկների պատրաստում
  3. Օր III-րդ. Ծննդյան օրացույցի, բացիկների պատրաստում
  4. Օր IV-րդ .Ծննդյան տորթիկի, շաքարաքլորի, աղանձի պատրաստում, որոնք հետաքրքիր ձևավորված են:
  • Հեքիաթ-հեքիաթի շիլաշփոթ-խաղ-ներկայացում.
  • Ծննդյան ռադիո(2-4տարեկանների ռադիո)
  • Ծննդյան պատումներ(պատմում են մայրիկները)

Մոռացված ծննդյան օրը
Կար-չկար մի մե՜ծ փիղ կար: Նա կին ուներ և մի տղա: Տղայի անունը Յալմար էր: Նրանք ապրում էին գազանանոցում:
Հայր փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու Յալմար փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
_ Ի՞նչ ես անում,- հարցրեց փիղ- մայրիկը:
_ Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ-հայրիկը:
_ Ի՞նչ ես ուզում հիշել:
_ Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
_ Յալմա՛ր,- ասաց փիղ – մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ոնց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին է լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
_ Լաց մի՛ լինիր, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
Լացը դադարեց:
_ Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
_ Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
_ Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
_ Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:

«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարր,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարե­կան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
_ Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէ, այլ նստել է սեղանի մոտ ու ճաշ է ուտում:
_ Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Ես հաստատ գիտեի:
_ Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
_ Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
_Լսի՜ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տա­րեկան դառնում:
Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»: