Առաջադրանքներ 05-09.09.16

Պատմիր քո մասին:Նկարագրիր քեզ: Պատմիր քո արտաքինի մասին:

___________________________________________________________________________________________________

Բնութագրիր քեզ: Պատմիր քո բնավորության մասին:

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

Նկարիր քո դիմանկարը, երբ ուրախ ես, տխուր կամ զարմացած:

Ուրախ դիմանկար Տխուր դիմանկար Զարմացած դիմանկար

Իսկ հիմա պատասխանի՛ր այս հարցերին:

Քանի՞ տարեկան ես:

__________________________________________________________________________________________________

Ձեր ընտանիքում ո՞վ է ամենամեծը. քանի՞ տարեկան է:

__________________________________________________________________________________________________

Ձեր ընտանիքում ո՞վ է ամենափոքրը. քանի՞ տարեկան է:

__________________________________________________________________________________________________

Քանի՞ սովորող կա ձեր դասարանում:

__________________________________________________________________________________________________

Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա ձեր դասարանում:

__________________________________________________________________________________________________

Եթե շատ մեծանաս, քանի՞ տարեկան ես դառնալու:

__________________________________________________________________________________________________

Իսկ երբ շատ փոքր էիր, քանի՞ տարեկան էիր:

__________________________________________________________________________________________________

Հովհաննես Թումանյան

Թռչունի մտածմունքը
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ՝

Ազատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը՝ կապույտ:

Նրանից հետո աչքս բաց արի

Մի փոքրիկ բնում,

Տեսա՝ աշխարհքը հարդից  է շինած,

Ու մայրս է շինում:

Մի օր էլ, բնից գլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,

Մեր բունը՝ վրեն:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գնում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց  է շինած՝

Էլ չեմ հասկանում:
անփույթ – անհոգ, անտարբեր, անուշադիր, թափթփված

հարդ – ցորենի, գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման

Քո կարծիքով՝ ինչի՞ց է շինված աշխարհը:

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________________

Նախադասությունից բառեր հանի՛ր  և երկու բառ թո՛ղ, որ իմանանք՝ ինչը ինչ արեց:

Թռչունը սուր ծղրտոցով թռավ:

___________________________________________________________________________________________________

Թութակն ու շնիկը զբաղեցնում էին երեխաներիննախադասությանըծիծաղկոտ ու կատակասեր բառերն այնպես ավելացրո՛ւ, որ՝

ա) թութակը լինի ծիծաղկոտ ու կատակասեր

___________________________________________________________________________________________________

բ)  շնիկը լինի ծիծաղկոտ ու կատակասեր

___________________________________________________________________________________________________

գ) երեխաները լինեն ծիծաղկոտ ու կատակասեր

___________________________________________________________________________________________________

Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի:

Թռչունը շատ փոքր է: Աշխարհի ամենափոքր թռչունը ապրում է Ամերիկայում:Այդ պատճառով էլ նրա 5-6 հատը կարելի է տեղավորել ձեռքի ափի մեջ: Նրան կոչում են «Ճանճ-թռչուն»: Այդ թռչունն ունի գույնզգույն փետուրներ:

Об авторе margaritatamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ հոգեբանություն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ:
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s