Թթուդրիկի ծես

Օրը՝ 12.11.2021  

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:

Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ):

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն, հորինում հանելուկներ նրանց մասին։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուր, ֆոտոշար, վիդոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող  տեսանյութի տեսքով ներկայացնում է  իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

Արդյունք՝

Об авторе margaritatamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ հոգեբանություն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ:
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий