«Ուսումնական ձմեռ»նախագիծ

Image

Ժամանակահատված՝ դեկտեմբերի 27-ից հունվարի 9

Մասնակիցներ` 2-րդ դասարանցիներ

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Տեսանյութեր կամ ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ

Արդյունք՝ Իմ ձմեռային օրերը

Об авторе margaritatamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ հոգեբանություն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ:
Запись опубликована в рубрике Ձմեռային ճամբարի նախագծեր, Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий