«Ձոն» նախագիծ. Մայրիկատոն

Ժամանակահատված՝ 01.03 – 07.04

Մասնակիցներ՝ 3․4 դասարանի սովորողներ

Խնդիրներ

  • Մեդիահմտությունների զարգացում
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում՝ սեփական մտքերը ազատ, անկաշկանդ և ճիշտ ձևակերպելու կարողության ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների ձևավորում և զարգացում
  • Տոնին նվերներ պատրաստելու, նվիրելու կուլտուրայի ձևավորում
  • Մաթեմատիկական մտածելակերպի զարգացում

Նախագծի ընթացքը ՝

Մաթեմատիկա+ մեդիա

Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/ , քանի տարով ես փոքր մայրիկից, մայրիկը քանի տարով է մեծ քեզնից: Հետաքրքիր խնդիրների ստեղծում:

Մայրենի լեզու ստեղծականություն մեդիա

  • Աշխատանք անհատական բլոգներում. Պատում մայրիկների մասին (նկարագրություն, բնութագրում, մասնագիտություն, նախասիրություններ)
  • Հարցազրույց մայրիկների հետ

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների (սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը և այլն) մասին: Հորինուկներ և աքրոստիկոսներ մայրիկի, անվան մասին տղեկություն, նշանակություն:

Տեխնոլոգիա + մեդիա

  • Տոնական բացիկներ պատրաստում ( էլեկտրոնային):
  • Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով):
  • Փայտից եռոտանի մոլբերտների պատրաստում
  • Փայտե շրջանակի վրա ձգված կտավի պատրաստում
  • Կտավին նկարել մայրիկների դիմանկարը

Արդյունքում մայրիկներին կնվիրենք իրենց դիմանկարներով կտավ՝ փոքրիկ մոլբերտներին ամրացված:

Արդյունքներ՝

Об авторе margaritatamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ հոգեբանություն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ:
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий