Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն

ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների, կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի  դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Խնդիրներ`

  • Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու հմտությունների զարգացում
  • Հետազոտական, վերլուծական կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Խոհանոցային հմտությունների զարգացում

Նախագիծը սկսում ենք թթուդրիկի ծեսով:

Տեխնոլոգիակն, համագործակցային նախագիծ-Կավե բանջարեղեններ։

Կազմում ենք ցուցակ ի՞նչ է հարկավոր, քանի՞ հատ կամ կիլոգրամ և գնում ենք գնումների: Նոյեմբերի 3-ին  դնում ենք մեր համով, հոտով թթուն:

Ընթացք՝ 

  • Սեբաստացու կյանքի և ծավալած գործունեության մասին կրտսեր սեբաստացիների նախորդ տարիների լավագույն աշխատանքների դիտում, քննարկում

Զրույցներ՝

  • Ես սեբաստացի եմ, որովհետև…
  • Ինչի՞ց է երևում, որ դու սեբաստացի ես:
  • Ինչու՞ եմ սիրում կրթահամալիրը:
  • Ի՞նչ կպատմեիր քո կրթահամալիրի մասին, եթե Սեբաստացուն հանդիպեիր:
  • Ի՞նչ գիտի իմ շրջապատը Մխիթար Սեբաստացու մասին:
  • Որտե՞ղ ես սովորում:
  • Ի՞նչ գիտես կրթահամալիրիդ մասին:
  • Ի՞նչն ես ամենաշատը հավանում կրթահամալիրում:
  • Ո՞վքեր են քո ընտանիքի սեբաստացիները:
  • Ո՞վ է իսկական սեբաստացին:

Սեբաստացու օրեր` կրթահամալիրի տոն նախագիծը ամփոփում ենք ավանդական հարիսայի ծեսով, որի ընթացքում համտեսում ենք մեր համով հոտով թթուն:

Արդյունք՝ Հրավեր հարիսայի ծեսին

Об авторе margaritatamazyan

Ողջո՜ւյն Ես Մարգարիտ Թամազյանն եմ: Անցել եմ մի շարք վերապատրաստումներ, ունեմ դաստիարակի և դասվարի որակավորում:Սիրում եմ ճամփորդել, լողալ, մարզվել, ինքնակրթվել:Այժմ ուսումնասիրում եմ հոգեբանություն: Շնորհակալ եմ, որ այցելեցիք իմ բլոգ:
Запись опубликована в рубрике Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий